Հասարակություն 

Հիջաբով «Արմինեի» պատկերով բանները՝ Ստամբուլի օդանավակայանում

Համացանցում մի լուսանկար է տարածվել, որն արվել է Ստամբուլի Սաբիհ Գյոկչենի անվան օդանավակայանում: Լուսանկարում հիջաբով կին է պատկերված՝ հայկական Արմինե անունով: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Լուսանկարը հրապարակել է Արմինե Ադիբեկյան անունով օգտատերը: Նա նաև հայտնել է՝ թուրքերը պնդել են, թե Արմինե անունը թուրքական անուն է:

Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը վերաբեում է գովազդային բաների: Խանութը, որի բանները տեղադրված է օդանավակայանում, կանանց մուսուլմանական հագուստ է արտադրում, այն պատկանում է հայերին:

 

Նույն շարքից