Հայաստան 

Շփման գծում զինծառայող է մահացել

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:

 

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից