ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի: