Հասարակություն 

Եթե Տարոն Մարգարյանը նման բան աներ, քաղաքապետարանն այդ մասին կխոսեր. Խաժակյան

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի հասկանում, թե ինչու է Սանիթեկն աղբահանության մասին խոսելու համար ասուլիս հրավիրում Թբիլիսիում: Նրա կարծիքով, դրա փոխարեն ընկերությունը կարող էր այդ գումարը ծախսել մի քանի աղբատար մեքենա գնելու համար և ասուլիսը հրավիրել Երևանում:

Խաժակյանի խոսքերով, այսօր Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է աղբահանության խնդրից, քաղաքապետարանն ու Սանիտեքն էլ լավ չեն աշխատում, դրա համար պետք է քաղաքական որոշում կայացվի:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ աղբահանության նորմալ ընթացքին և այսօր տիրող իրավիճակին, Խաժակյանը նշեց. «Ինձ պարբերաբար հարցնում են՝ կարո՞ղ է Տարոն Մարգարյանն էլ է փայ ունեցել, ունեցել է մեքենաներ, որոնք իշխանափոխությունից հետո տարել է, և իրավիճակն այսպես սրվել է: Եթե նման բան լիներ, քաղաքապետարանը դրա մասին կխոսեր: Ես կարծում եմ, որ խնդրի լուծումը պետք է չէ պատճառների մեջ փնտրել, պետք է տալ խնդրի լուծում: Մենք արձանագրում ենք, որ 10 ամիս անց ունենք խոստում ու չլուծված համակարգ»:

Քաղաքապետարանից Խաժակյանին ասել են, որ խնդրի լուծումը համայնքի կողմից հիմնարկի ձևավորումն է, որը Սանիտեքի հետ միասին գործառույթներ կիրականացնի:

Խաժակյանի խոսքերով, Սանիտեքին տուգանելով հարցը չի լուծվել ու չի լուծվելու, իսկ խնդիրը լուծելու համար պետք է հասնել նրան, որ ընկերության հետ կնքված պայմանագրերից մեկը փոխհամաձայնեցված կերպով լուծարվի, երկրորդ միջազգային օպերատորը ներգրավվի:

 

Նույն շարքից