Հասարակություն 

Իրանի նախագահի խորհրդականին մահապատժի են դատապարտել կնոջը սպանելու համար

Իրանանակ դատարանը մահապատժի է դատապարտել նախագահի խորհրդական Մոհամմադ Ալի Նաջաֆիին, ով մեղավոր է ճանաչվել կնոջ՝ Միթրա Նաջաֆիի սպանության մեջ: Այս մասին հայտնում է Թասնիմը:

Գործակալությունը փոխանցում է, որ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում:

Նշենք, որ Թեհրանի նախկին քաղաքապետն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և հայտնել կնոջը սպանելու մասին: Սպանությունը տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների արդյունքում:

Նույն շարքից