Հասարակություն 

Մոսկվայի ամենախոշոր առևտրի կենտրոնից մոտ 2 հազար մարդ է տարհանվել

Հրդեհի մասին ահազանգից հետո Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոնի՝ Ավիապարկի այցելուներն ու աշխատակիցներն արագ տարհանվել են: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալությունը նշում է, որ տարհանվել է մոտ 2 հազար մարդ:

Կրակը դեռ չի հայտնաբերվել:

ՌԴ ԱԻՆ-ից հաստատել են տարհանման փաստը՝ հավելելով, որ ստուգումներ են կատարվում:

Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհի մասին ահազանգը հնչել է սրճարաններից մեկում տեղի ունեցած փոքր միջադեպի արդյունքում: Տուժածներ չկան:

Նույն շարքից