Հայաստան 

Լուծումն այս պահին չի երևում. Միքայել Մելքումյան

analitik.am

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ շարունակվեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Նրանք շարունակում են քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության կատարած վերջին փոփոխությունների հետևանքները։


Այդ փոփոխությունների արդյունքում տվյալ հարկը 3,5 տոկոսից թեև իջեցվեց 1 տոկոսի, սակայն փոքր բիզնեսին պարտադրվեց փաստաթղթավորել իրենց ապրանքաշրջանառությունը։ Սա լուրջ դժգոհություն առաջացրեց առևտրականների շրջանում, որոնք դուրս եկան բողոքի ակցիաների։ Իսկ նանց իրենց պաշտպանությունը հայտնեցին խորհրդարանական ոչիշխանական կուսակցությունները։ Իսկ Գ.Խաչատրյանի հետ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, թե կառավարությունը մնաց իր դիրքերում և որևէ փոխզիջման չգնաց։


«Մեր առաջարկները՝ կասեցնել շրջանառության հարկի կիրառումը կամ շրջանառության շեմը 58 միլիոն դրամից բարձրացնել, չընդունվեցին։ Նրանք ներկայացնում են, որ օրենսդրական այդ փոփոխության նպատակը հարկահավաքությունն ավելացնելը և ստվերը կրճատելն է։ Մենք առաջարկել էինք մոնիթորինգ անել՝ հասկանալու համար, թե ստվերը կրճատվել է, կամ հարկերն ավելացել են, դա չընդունվեց, նրանք մնացին իրենց սկզբունքներին, մենք էլ՝ մեր։ Այս պահին առայժմ լուծում չի երևում»,- ասաց Մ.Մելքումյանը։


 

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/1444218.html

Նույն շարքից