Հայաստան 

Բախումներ ոստիկանների և առևտրականների միջև

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող՝ Գյումրիի մանր ու միջին բիզնեսով զբաղվող հարյուրավոր առեւտրականներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հավաքվել են Շիրակի մարզպետարանի առջեւ՝ պահանջելով հանդիպում մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:


Առեւտրականները փակել են ճանապարհը եւ պահանջում են, որ մարզպետն իջնի իրենց հետ հանդիպման, սակայն Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվում է հանդիպումից:


Այստեղ են նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից՝ հրմշտելով, ստիպողաբար հեռացնելով: Քիչ առաջ ոստիկանների եւ հավաքվածների միջեւ բախում է տեղի ունեցել:

Հենց նոր մարզպետարանի մոտ եկավ նաեւ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:


Նշենք, որ արդեն 3-րդ օրն է, որ գյումրեցիները բողոքի ակցիաներ են կազմակերպում:


Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

 

 

Սկզբնաղբյուը՝  NEWS.am

Նույն շարքից