Հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասինն հայտնում է shamshyan.com-ը:
Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։
Գ․ Շամշյանը հայտնում է, որ Հ․ Խոստեղյանի գլխավորած Ոստիկանության Շենգավիթի բաժինը 2016 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։