Հայաստան 

Մարիուպոլը զավթելու դեպքում ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի

Ուկրաինայում հրադադարի ռեժիմի խախտման մասին օրական ստացվող հաղորդագրություններով պայմանավորված` Եվրամիությունը չի դիտարկում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը, հայտնում է Bloomberg գործակալությունը:

 

Աղբյուրի համաձայն, եթե անջատողականները ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով զավթեն Դոնեցկի կամ Մարիուպոլի օդանավակայանը, ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով, Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի:

 

Նշենք, որ ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դեռեւս չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայի իրավիճակը հեռու է բավարար լինելուց:

Նույն շարքից