Հեռախոսային ահաբեկիչները հայտնել են «Բարսելոնայի» առաջատարներ Լեոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի ավտոմեքենաներն ականապատելու մասին:
Ավտոմեքենաները կայանված են եղել «Բարսելոնա-Էլ Պրատ» օդանավակայանի մասնավոր տերմինալի ավտոկայանատեղիում:
Անվտանգության ծառայությունները ստուգումից հետո որևէ ռումբ չեն հայտնաբերել:
Ավելի վաղ Իբիցայում անհայտ անձը փորձել էր հարձակվել արգենտինացու վրա, բայց անհաջողության էր մատնվել: