Հասարակություն 

Ինչպես հասցնել ամեն ինչ. Խորհուրդներ՝ Ռուսաստանի ամենահաջողակ կանանցից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի կողմից

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է այն մասին, թե ինչպես է կարողանում հասցնել անել ամեն ինչ: Նա թվարկել մի քանի բան, որոնք հիմնականում անում են բոլոր կանայք, սակայն ինքը հեռու է դրանցից:

Սիմոնյանը մասնավորապես նշել է, որ երբեք կոսմետոլոգի մոտ չի գնում, անտարբեր է նորաձևության նկատմամբ, չի կարդում կանանց համար լույս տեսնող ամսագրեր, տարիներով կրում է նույն զգեստը, չի սիրում լուսանկարվել, իսկ երբ հագուստ գնելու անհրաժեշտություն է լինում, դա անում է համացանցում՝ միանգամից գնելով մեծ քանակությամբ հագուստ:

Սիմոնյանը պատմել է, որ չի հաճախում ֆիտնես-ակումբներ, ամուսնու՝ Տիգրան Քյոսայանի հետ չի մասնակցում երեկույթների: Նա նաև հավելել է, որ չի հետևում Գահերի խաղ սերիալին, ինչը ևս թույլ է տալիս ժամանակ տնտեսել:

Նույն շարքից