Բարի օր Հասարակություն Ֆեյսբուք 

Իշխանություններին հասկանալի լեզվով ասած՝ իրապես բոլոլայա լինելու ու ահավոոոոոոր բազար. Գոհար Անակչյան

analitik.am

Հարգելի ընկերներ, գործընկերներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,

Ուզում եմ հայտնել, որ ինչպես և խոստացել էի, այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի թիվ 401-Ա հրամանն անվավեր ճանաչելու և ինձ նախկին աշխատանքում/պաշտոնում վերականգնելու պահանջով։

Հաշվի առնելով դատարանների նկատմամբ սկսված ռեպրեսիաների փաստը, այնուամենայնիվ ուզում եմ հույս հայտնել, որ ներկայացված խնդրին կտրվի ճիշտ իրավական գնահատական, կհաստատվի իրավունքի գերակայություն և իրական արդարություն։

Ուզում եմ կոչ անել բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում են նմանատիպ իրավիճակում․
Մի վարանեք ձեր իրավունքերի պաշտպանության համար բոլոր միջոցներին դիմելու հարցում։

Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ տեղեկատվություն։

Մի խոսքով՝ իշխանություններին հասկանալի լեզվով ասած՝ իրապես բոլոլայա լինելու ու ահավոոոոոոր բազար։

Կհանդիպենք վարչական դատարանում։

Անակչյանին պաշտոնից ազատել են շաբաթներ առաջ: Նա պնդում է, որ դա արվել է, քանի որ ինքը քննադատական ստատուսներ է գրել այսօրվա իշխանությունների մասին:

Արդեն նախկին պաշտոնյան հայտարարել էր, որ ի տարբերություն պետական համակարգի մի շարք աշխատակիցների, ծառայամտությամբ չի տառապում, և ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցներն օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները պաշտպանելու և կատարած ապօրինության յուրաքանչյուր մասնակցի համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։

 

Նույն շարքից