Հայաստան 

Շրջանառության հարկի մասին օրենքում արված փոփոխությունները վտանգավոր չեն ՓՄՁ-ների համար. ԱԺ նախագահ

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շրջանառության հարկի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրել է այն սցենարները, որոնք առաջիկայում կարող են լինել և ենթադրում են պարտադրանքի և անհարկի ստուգումմերի բացակայություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հեռտ զրույցում ասա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ասեմ ավելին, ֆինանսների նախարարը նաև ազգային ժողովի բոլոր խմբակցություններին առաջարկել է նաև իրենց ներկայացուցիչներն ունենալ այս հարցում ներգրավելու համար, որպեսզի նրանք էլ հետևեն գործընթացին և համոզվեն, որ որևէ առտևրականի նկատմամբ անհարկի ճնշումներ և պարտադրանք չեն լինելու»,- ասաց Սահակյանը:



Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ինքն անկեղծորեն հավատում է, որ շրջանառության հարկի մասին օրենքի նոր փոփոխությունները փոքր և միջին ձեռնարկությունների համար վտանգավոր չեն: «Ըստ էության, կառավարությունը գնացել է հարկերը նվազեցնեոլւ ճանապարհով, և ինձ համար զարմանալի է, որ մարդիկ հարկերի նվազումից բողոքում են, ինչը նշանակում է, որ ստվեր կա: Ահա սրա համար է շրջանառության փաստաթղթավորման խնդիր առաջացել»,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ այդ փաստաթղավորումը չի կատարվելու այն եղանակով, ինչպես ներկայացնում են հանրությանը:

Նույն շարքից