Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի շրջապատի սորոսական հատվածի պահանջը․ Վահագն Վարագյան

«Ժողովրդի վարչապետի շրջապատի սոռոսական հատվածը պահանջում է քաղաքական գնահատական տալ նախկին իշխանության գործունեությանը: Թե ի՞նչ կտա այդ քայլը ժողովրդի վարչապետին, ի՞նչ օգտակարություն է իր մեջ պարունակում, դնենք մի կողմ:

Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե սոռոսական շրջանակները արդյո՞ք ներկայիս իշխանությունից պահանջելու են քաղաքական գնահատական տալ նաև ՀՀՇ-ի իշխանությանը, որի օրոք տեղի է ունեցել քաղաքական կուսակցության(ՀՅԴ) գործունեության կասեցում և Ազատություն ռադիոկայանի արգելափակում:

Ի դեպ, օրը մեջ Ա1+ հեռուստաընկերությունից խոսացողները Ազատության մասին ինչու՞ են լռում, ձեռնտու թեմա չի չէ՞: Նույնիսկ Ազատությունը ձեն-ծպտուն չի հանում, թե ով, երբ և ինչու է իրեն փակել, և ով է վերաբացման թույլտվություն տվել»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

Նույն շարքից