Բելառուսի Հանրապետության անկախության 25-ամյակի և Ժոդինո քաղաքի հիմնադրման 55-ամյակի առթիվ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնել Ժոդինո:
Ճանաչողական այցի նպատակ ուներ վերականգնել և ամրապնդել արդյունաբերական քույր քաղաքների բարեկամական կապերն ու համագործակցությունը:
Այցի շրջանակներում քննարկվել են փոխշահավետ ծրագրեր և դրանց իրականացմանն ուղղված հիմնահարցեր:
Քաղաքների համագործակցությունը կընդգրկի համայնքային կառավարման փորձի, արդյունաբերության զարգացման, պատվիրակությունների փոխայցելության շրջանակները: