Հայաստան 

Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը կարող է ստորագրել հաջորդ շաբաթ

analitik.am

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը:

 

«Մինչև Մինսկի գագաթաժողովը բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերը կհանվեն: Բելառուսը պատրաստ կլինի պայմանագիրը ստորագրելուն… Պայմանագիրը պետք է կնքվի»,- ասել է նա:

 

ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում:

Նույն շարքից