Միջազգային Հասարակություն 

Լոնդոնում Դուբայի շեյխի եւ նրա կնոջ ապահարզանի գործով լսումներ են սկսվել

Լոնդոնում Դուբայի շեյխ  Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի և նրա կնոջ՝ Հայա Բանտ ալ Հուսեյնի ապահարզանի գործով լսումներ են սկսվել, հաղորդում է BBC News-ը:

Հաղորդվում է, որ դատարանում, մասնավորապես քննվելու է ամուսինների ընդհանուր երեխաների խնամակալության հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինը թաքնվում է Բրիտանիայում և վախենում է իր կյանքի համար:

Հեռուստաալիքը նշում է, որ Հայա արքայադուստրը Դուբայի շեյխի թվով արդեն 3-րդ հպատակն է, որը փախչում է  ԱՄԷ-ից:

Հայա արքայադուստրը ծնվել է Հորդանանում, կրթություն ստացել Բրիտանիայի մասնավոր դպրոցներում և մեծ ձեռքբերումներ ունի ձիասպորտում: Նա Հորդանանի թագավոր Աբդուլա 2-րդի խորթ քույրն է:

Հայա արքայադուստրը ամուսնացել է 2004-ին և դարձել 6-րդ կրտսեր կինը: 70-ամյա շեյխ միլիարդատերը տարբեր կանանցից 23 երեխաներ ունի:

Նույն շարքից