Քաղաքական Միջազգային 

Ուկրաինան ռուսական լցանավ է կալանել

Ուկրաինական դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է Nika Spirit ռուսական լցանավը՝ խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերով հանդերձ:

Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը, փոխանցում է tert.am-ը:

«Մենք դա արեցինք, վերջակետ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Միևնույն ժամանակ Մատիոսն ընդգծել է, որ ուկրաինական դատարանը ստուգել է զինվորական դատախազների և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննիչների գործողությունների օրինականությունը, ինչպես նաև նրանց կողմից օրենքի պահանջների կատարումը հուլիսի 25-ին ռուսական լցանավի խուզարկության ժամանակ:

Պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինական օրենսդրությունը չի նախատեսում հյուպատոսի կամ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի թույլտվության կամ համաձայնության ստացում Ուկրաինայի տարածքում ծովային կամ գետային տրանսպորտի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու համար:

Նույն շարքից