Հայաստան 

Բակո Սահակյանը Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է ԼՂՀ հարավային թև

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է հանրապետության հարավային թև: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

ԼՂՀ Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ և նրանց մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից