Հասարակություն Պատահարներ 

Իրար են բախվել գյուղմթերքով բեռնված Ford Tranist-ը եւ Lexus-ը․ կա 2 տուժած

analitik.am

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19։20-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին բախվել են 33-ամյա Կնյազ Գ․-ի վարած Ford Transit-ը եւ 31-ամյա Արմեն Այվազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենա։

Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ford Tranist-ը բեռնված է եղել գյուղմթերքներով, եւ վարորդը դուրս է եկել հանդիպակակց երթեւեկելի գոտի։

Նույն շարքից