Հայաստան 

«Մարտի 1»-ի էջը մինչ օրս չի փակվել. Օմբուդսմեն

analitik.am

«Մարտի 1»-ի էջը մինչ օրս չի փակվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ 2013-ի իր զեկույցը ներկայացնելիս:


«Իմ խոսքերը հաստատում են այն, որ իմ զեկույցում կրկին հիշատակում կա այդ իրադարձությունների եւ այդ համատեքստում իրավապահ մարմինների վարքի մասին: Քանի դեռ մենք հիշատակում ենք այդ մասին, մենք այդ թեման արդիական ենք համարում»,-հայտարարել է նա:

 

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան:

 

Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Նույն շարքից