Հասարակություն 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան մասին:

Լինելով ստեղծագործական հարուստ ու բովանդակալից ճանապարհ անցած և մեծ հարգանքի արժանացած արվեստագետ` հայ թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանը լուսավոր հետք թողեց թատրոնի պատմության մեջ, իսկ նրա կյանքն ու գործը հայրենի թատերարվեստին անմնացորդ ծառայելու, արվեստի միջոցով բարության և մարդասիրության անանց արժեքները տարածելու վառ օրինակ էր:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Նույն շարքից