Հայաստան 

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կմեկնի Մինսկ. ՀՀԿ խոսնակ

analitik.am

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, և շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը:

Այս մասին այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նա տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են թե՛ ներքաղաքական , թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող, թե՛ ներկուսակցական հարցեր:

«Անդրադարձ է եղել Նախագահի այցին Վատիկան, ԱՄՆ, ՄԱԿ-ի գագաթնաժողովում պարոն Նախագահի ելույթին, հանդիպումներին, այդ թվում՝ Հունաստանի Նախագահի հետ, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաև՝ քննարկել ենք Հանրապետական մեծամասնության աշխատանքը ԱԺ-ում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից