Հայաստան 

Ինչու՞ շրջանառության հարկի մասին չէին մտահոգվում, երբ 2 ամիս իրենք այն քննարկում էին. Հովիկ Աբրահամյան

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հետևյալ հարցադրումն արեց՝ երբ Կառավարությունը երկու տարբեր հարթակում քննարկում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ինչու՞ քաղաքական ուժերից և ոչ մեկն այն ժամանակ մտահոգություն չհայտնեց :

«Այն, ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք քննարկել ենք երկու ամիս առաջ՝ տարբեր հարթակներում, ակայն այն ժամանակ որևէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Հիմա եթե այդ օրենքը մարդկանց շահերից չի բխում, եկեք՝ նստենք միասին քննարկենք, իսկ կոչեր հնչեցնել, ըմբոստանալ, լարել իրավիճակը՝ ընդունելի չէ»,- հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ իշխանական ուժերը պահանջում են կասեցնել օրենքը, և Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ օրենքը կասեցնողը ո´չ թե Կառավարությունն է, այլ՝ Ազգային ժողովը, ապա ավելացրեց. «Ինչի՞ համար կասեցնենք: Եկեք՝ քննարկենք հարցը, հասկանանք մարդկանց մտահոգությունները: Ես այսօր էլի օրենքից բողոքող քաղաքացիների եմ ընդունել, խոստացել եմ 4 օր հետո հայտնել մեր դիրքորոշումը»:

Լուծումներն, ըստ Հովիկ Աբրահամյանի, կարող են պայմանավորված լինել նրանով, թե մարդկանց կոնկրետ ինչն է հուզում, մտահոգում:

Ւնչ վերաբերում է նախատեսվելիք ստուգումներին, որոնք ևս առևտրականների մտահոգությունների թվում են, ապա Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ստուգումներ չեն լինելու, սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ եթե նկատեն՝ առանց փաստաթղթերի ապրանք է վաճառվում, զգուշացնեն, հետո տեսնեն, որ նորից նույն իրավիճակն է, ապա մարդիկ կարող են առանց հետևանքների օրենք խախտել:

Նույն շարքից