Հայաստան 

Իշխանությունը մտահոգ է եռյակի սկսած գործընթացներից և իր վարչական ռեսուսներով փորձում է կանխել այն. Ռ. Հակոբյան

analitik.am

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, թե չնայած մամուլում և իր հայտարարություններում իշխանությունը ցույց է տալիս, որ անտարբեր է եռյակի սկսած գործընթացներից, բայց պարզ զգացվում է, որ մտահոգ է և վարչական ռեսուսներով փորձում է կանխել այն:

Ըստ նրա՝ այսօր եռյակը Արարատում հանրահավաք է հրավիրել, բայց մարզպետը հանրահավաք անցկացնելու թույլտվություն չի տվել: «Ամեն դեպքում Արարատում կլինի հանրահավաք»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ Կառավարությունը և ընդհանրապես ԱԺ մեծամասնությունը ցույց տվեց, որ իր օրակարգում չունեն այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր պետության մեջ կատարվող գործընթացներին:

Հարցին, թե եռյակն ի վերջո օրակարգ ձևավորե՞ց, խմբակցության ղեկավարը նշեց, որ օրակարգում երկու հարց ունեն՝ 12 կետերի հետ կապված գնահատականը կտվի հանրահավաքի օրը, ինչը պատրաստ է, ինչպես նաև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հարցը: Իսկ բուն իշխանափոխության հարց կդրվի թե չէ, հստակ պատասխան չտրվեց:

«Քանի որ երեք ուժերի միասնական օրակարգ է անշուշտ դա, վերջնական տեսքի կգա, երբ ավարտենք մարզային հանդիպումները»,-ասաց նա և հիշեցրեց, որ կոնկրետ իրենք իշխանափոխության պահանջ ամեն օր են դնում:

Նույն շարքից