Հասարակություն 

Երևանում 21–ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

Հուլիսի 30-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։ Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։

Մահացած աղջկա հարազատները մեղադրում են «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտին», որտեղ և մինչև «Արմենիա» ԲԿ տեղափոխվելը բուժվել էր նա։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Նույն շարքից