Հայաստան 

ՕԵԿ-ը Նախագահի հրաժարականի խնդիր չի քննարկվել, կլինի նման հարց, կքննարկի. Հովհաննես Մարգարյան

analitik.am

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, թե դրական է գնահատում եռյակի հրավիրած համապետական հանրահավաքը, բայց մասնակցության հրավեր չեն ստացել:

Ինչ վերաբերում է նրան, թե ՕԵԿ-ից հանրահավաքին մասնակցողներ կլինեն թե ոչ, պատասխանեց , որ ՕԵԿ-ականներն ազատ են իրենց որոշման հարցում։

Իսկ թե անձամբ Հովհաննես Մարգարյանը մասնակցելո՞ւ է, պատասխանեց. «Եթե այստեղ եղա, կմասնակցեմ»:

Եթե լինի Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, ինչպե՞ս կարձագանքի ՕԵԿ-ը, պատգամավորը պատասխանեց, որ այսօր ՕԵԿ-ի օրակարգում նման խնդիր չի քննարկվում:

«Կլինի նման հարց, մենք կքննարկենք և մեր դիրքորոշումը կհայտնենք»,-ասաց նա:

Նույն շարքից