Հայաստան 

Օր օրի զարգանում է իշխանափոխության անհրաժեշտությունը. Արամ Մանուկյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, թե կարծում է՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ավելի բարձր նոտաներ կլինեն, քան այսօր հնչում է:  

«Գնում ենք մարզեր՝ ճշտելու ժողովրդի ցանկությունը և պատրաստակամությունը, և օր օրի, ամեն հանդիպումից հետո զարգանում է իշխանափոխության անհրաժեշտությունը: Եթե մենակ մենք լինեինք, երևի դանդաղ կառաջանար, Բայց Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանն իրենց թիմով ավելի են նպաստում այդ ցանկությանը, քան մենք ենք անում»,-ասաց նա:

«Մեզ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը և մեր երկրի քաղաքացու ճակատագիրը: Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ, որից և՛ ինքը կշահի, և՛ հասարակությունը: Ցասումը, ջարդելը, վրեժը չէ մեր նպատակը, մենք ցնցումի կողմնակից չենք: Եթե Սերժ Սարգսյանը խոհեմ լինի, իր մասին մտածի, հանգիստ կգնա և հնարավորություն կտա, որ ժողովուրդն ընտրությանը հանգիստ մասնակցի»,-ասաց նա և հավելեց, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ամենևին չարություն իր մեջ չկա:

«Ամեն ինչ պատրաստ եմ անել, որ խաղաղ թողնի հեռանա և երկրում հանգիստ ընտրություններ անցկացնի»,–հավելեց նա:

Ինչ վերաբերվում է եռյակի մարզային հանրահավաքներին Արամ Մանուկյանի չմասնակցությանը, ապա նա նշեց, որ ինքն այսօր էլ Արարատի մարզում ելույթ է ունենալու և ունենալու է բոլոր հանրահավաքներին: Իսկ նախկինում չի եղել, որովհետև Գյումրիի և մի շարք այլ հանրահավաքներին կազմակերպական աշխատանքներն իր վրա է:

Նույն շարքից