Քաղաքական գլխավոր 

Որքան գումար է տալու ԱՄՆ-ը 2020 թվականին Հայաստանին և Արցախին

Անկախությունից հետո Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է մոտ 2 միլիարդ դոլար: Այս մասին Երևանում հայտարարվեց ամերիկացի պաշտոնյաների ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա օգնության չափը հասնում է 45 միլիոն դոլարի: Նշվեց, որ Արցախը միակ չճանաչված հանրապետությունն է, որն ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքան կկազմի օգնությունը 2020 թվականին, հույս հայտնվեց, որ Արցախի մասով այն կհասնի 5 միլիոն դոլարի, իսկ Հայաստանի վերաբերյալ արդեն կա 45 միլիոն դոլարի մասին որոշում, իսկ եթե ԱՄՆ նախագահը հաստատի համապատասխան փաստաթուղթը, դրան կգումարվի ևս 40 միլիոն դոլար:

Ամեն դեպքում նշվեց, որ ԱՄՆ այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի նվազեցնել բոլոր երկրներին տրվող ամերիկյան օգնությունը: Խոսքը վերաբերում է նույնիսկ այն երկրներին, որոնք ավանդաբար մեծ գումարներ են ստացել:

Նույն շարքից