Հայաստան 

ՀՀ նախագահը նոր ոստիկանության պետի տեղակալ է նշանակել

analitik.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Վարդան Եղիազարյանին նշանակել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հրամանագրի մեջ մասնավորապես ասվում է.


Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.


Վարդան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Նույն շարքից