Ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր՝ Նվեր Սլոյանի որդին, ում կնքել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք Նվերի ֆեյսբուքյան էջից:
«Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր երկրորդ արու զավակը ծնվեց այսօր: Փոքրիկին անվանեցին Ռոբերտ, ի պատիվ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի: Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանի եղբոր առաջին որդու անունն էլ Քյարամ է»,-ասված է հրապարակման մեջ: