Հայաստան 

Եթե արմատական փոփոխությունների մեջ մտնում է իշխանափոխությունը, ուրեմն ԲՀԿ-ն կողմ է. Մ. Մելքումյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պնդում է`ԲՀԿ- ի համար որևէ տաբու չկա, այդ թվում նաև այն հարցի առնչությամբ, թե Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, թե ոչ: «Մեր առջև որևէ տաբու չկա, եթե հասունանա հանրային պահանջ, որը չի բերի լուրջ ցնցումների, ԲՀԿ-ն կառաջնորդվի այդ պահանջով»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց մոտեցումն է գնալ երկխոսության՝ ճշտելու տեսակետները: «Իհարկե, գիտենք իրավիճակը, բայց միևնույն է՝ պետք ճշտենք, տեսենք՝ ինչ վիճակ կա: Հետո կուսակցության ղեկավարը հանդիպում է տարբեր ուժերի ղեկավարների հետ, արվեստի ու մտավորականության ներկայացուցիչների հետ՝ պարզելու տարբեր շերտերի պահանջը: Երբ որ համոզվենք, որ հանրային հասարակական պահանջը կա, այո, ձևակերպված կլինի ժողովրդի պահանջը՝ կապված հանրահավաքի որակի ու սրության հետ»,-ասաց նա և հավելեց, թե միևնույն ժամանակ ասել են, որ դեմ են տարբեր տիպի հայհոյանքներին, քանի որ, ըստ նրա, պետք է ճիշտ հաշվարկել և ճիշտ քայլերով գնա առաջ:

«Մենք ասում ենք՝ կողմ ենք խորքային արմատական փոփոխություններին, եթե դրա մեջ մտնում է իշխանափոխությունը, ուրեմ կողմ ենք, միգուցե իշխանությո՞ւնն էլ դրան կողմ է և ասում է եկեք, նստենք՝ քննարկենք, տեսնեք՝ ինչ եղանակով ու մեթոդով»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ կրկնեց, թե բազմիցս են ասել, որ չկա որևէ քաղաքական հարց ու օրակարգ, որ ԲՀԿ-ի համար լինի տաբու: «Ի վերջո, եթե կհասունանա և կդրվի հատուկ պահանջներ, ուրեմն ԲՀԿ-ն առաջնորդվելու է ժողովրդի պահանջով»,-ասաց նա:

Նույն շարքից