Հայաստան 

Սեյրան Սարոյանի ելույթը համարում եմ սրտաբուխ ելույթ. Վահրամ Բաղդասարյան

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ սրտաբուխ է համարում նույն խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը, ով հոկտեմբերի 1-ին ԱԺ–ում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ կոչ էր արել այս անգամ դա չքննարկել, ժողովրդի կողմից լինել և «ժողովրդի սրտով» գնալ։

«Սեյրան Սարոյանի ելույթը համարում եմ սրտաբուխ ելույթ»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ուներ Սեյրան Սարոյանը՝ դա ասելով։

«Նա ասում էր ՀՀԿ-ն պետք է լինի ժողովրդի կողքին, իսկ ՀՀԿ-ն ժողովրդի կողքին է»,- ասաց նա։

Նույն շարքից