ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, ում մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Այդ միջադեպից հետո Իմ քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ուղիղ եթեր էր մտել ու հայտարարել, որ գնում է Վայոց ձոր հարցը լուծելու:
