Քաղաքական 

Դատարաններից հետո իշխանությունն անցնելու է լրատվամիջոցներին. Նախկին պատգամավոր

Ազգային ժողովը, խորհրդարանական համակարգում լինելով ամենակարևոր իշխանության մարմինն, այսօր որևէ դերակատարում չունի, դարձել է լրիվ կառավարելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Մարգարյանի խոսքերով, հիմա հերթը հասել է դատարաններին, նպատակ է դրվել դրանք դարձնել լրիվ կառավարելի, իշխանության ցուցումով աշխատող՝ ում ուզեն դատեն, ում ուզեն ազատ արձակեն:

Նախկին պատգամավորը վստահ է՝ եթե դատարանների հարցը լուծվի, հաջորդ քայլն ուղղված է լինելու մամուլին, փորձ է արվելու մամուլը դարձնել լրիվ կառավարելի. «Վստահ եմ, որ փորձելու են մամուլին ճնշել ու դարձնել կառավարելի: Իսկ հաջորդ քայլն արդեն սեփականության տոտալ վերաբաշխումն է: Բայց մինչ դրանց անցնելը, իշխանություններին պետք է լրիվ կառավարելի դարձնել դատարաններն ու մամուլը»:

Նույն շարքից