Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանը մեծ դերակատարում է ունենալու ընդդիմության ձևավորման հարցում. Նախկին պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի ելույթը սպասված էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը. «Նա հաստատեց, որ մտնում է և ակտիվ զբաղվելու է քաղաքականությամբ, ինչը շատերի համար ցանկալի է: Նա նաև հստակ գործողությունների ժամկետներ ասաց»:

Նախկին պատգամավորի խոսքերով, այսօր Ազգային ժողվում չկա երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ ընդդիմություն, իսկ այդ ընդդիմությունը ձևավորվելու է ԱԺ-ից դուրս, ինչը լրիվ այլընտրանք է լինելու իշխանություններին:

Մարգարյանը չգիտի, թե ինչ է տեղի ունենալու, սակայն վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ դերակատարում է ունենալու ընդդիմության ձևավորման հարցում. «Ինձ համար դա ակնհայտ է: Նա լուրջ դերակատարում է ունենալու, ասելիք ու ծրագիր ունեցող ընդդիմություն է լինելու»:

Նույն շարքից