Հայաստան 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Յենս Ստոլտենբերգին՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

 

 

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը հոկտեմբերի 1-ից, զբաղեցնում է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը:

 

Սթոլթենբերգը առաջին նորվեգացին է այդ պաշտոնում: Նա հանդես է գալիս որպես սոցիալական պետության կողմնակից եւ երկար տարիներ գլխավորել է Նորվեգիայի աշխատանքային կուսակցությունը: Նա իր կարիերան սկսել է որպես նորվեգական ազդեցիկ թերթի լրագրող:

Նույն շարքից