Հասարակություն 

Պատասխան եք տալու. Արցախյան հերոս-հրամանատարի կինն աշխատանքից ազատվելու դիմում գրեց

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը , աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար ՝ Սամվել Գևորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ՝ մոտ 50 երեխայով և երեխաների թիվը հասցրել էր 430-ի։

25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի ՝ թոշակի անցնելու, սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին ՝ պատասխան ե՛ք տալու։

Նույն շարքից