Քաղաքական գլխավոր 

Մարզում շնորհավորում են իրար. Ինչու Փաշինյանը պաշտոնանկ արեց «հակահեղափոխական» Ռազմիկ Տոնոյանին

Այսօր՝ հուլիսի 31-ին, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն ազատվեց պաշտոնից:

Analitik.am-ի հետ զրույցում Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ անպատասխան թողնելով նաև հարցը՝ կապում է արդյո՞ք իր պաշտոնանկությունը օրինակ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպի հետ:

Մեր աղբյուրներով, մարզում իրար շնորհավորում են Տոնոյանի պաշտոնանկության առիթով. «Պեղում էր Ստալինի ժամանակներից գրողների հետնորդներին ու աջուձախ կեղծ գործ էր սարքում: Հակահեղափոխական ու հակապետական մարդ է: Մարդկանց կանչում խոսեցնում էր, ձայնագրում, հետո շանտաժի ենթարկում կամ գործ սարքում նրանց վրա»,-ասաց մեր աղբյուրը:

Մեզ նաև ասացին, որ Տոնոյանը ուզում էր կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվել ուշադրություն գրավեր. «Հիմա մարզում հույս ունեն, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տոնոյանի նմաններին կարևոր պաշտոնների չի նշանակի»:

Նույն շարքից