Հայաստան 

Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել

analitik.am

Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝  տնային կալանք սահմանելով: Այդկերպ բավարարվել է քննիչի ներկայացրած միջնորդությունը, հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

Տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները: Նրան արգելվել է նաև օգտվել կապի միջոցներից և համացանցից, ասված է դատարանի որոշման մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բասմանի դատարանը քննում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Վերջինս մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործի շրջանակում փողերի լվացման և յուրացման համար։

Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին, ձերբակալել էին հուլիսի 15-ին:

Նույն շարքից