Հասարակություն 

Ադրբեջանն ինչ-որ կետից, որոշակի դադարներով, սկսելու է ակտիվանալ. Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում Ադրբեջանը ավելի է հաճախակիացրել հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին, և անցած մեկ շաբաթում ունենք և՛ զոհ, և՛ վիրավորներ Տավուշում: Այս ամենը Արցախում թվացյալ անդորրի ֆոնին, բայց արդյոք այս խաբուսիկ անդորրը ընդամենը ժամանակավոր բնույթ չի կրում:

VERELQ-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղությամբ հակառակորդի ցանկացած ակտիվացում ուղիղ կապ ունի արցախյան ճակատի հետ:  Ըստ նրա, բանակցային գործընթացում առկա վիճակը տրամաբանորեն հուշում է, որ Ադրբեջանը ինչ-որ կետից, որոշակի դադարներով, սկսելու է ակտիվանալ:

«Պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն, իսկ նա պատասխանատվություն է զգում՝ անվերապահորեն պահելու դա»,- նշել է նա:

Ըստ նրա, բանակցային գործընթացը, որ ներկայումս սառեցված վիճակում է, հարկավոր է վերակենդանացնել, իսկ դրա համար ընդամենը կամք և ցանկություն է անհրաժեշտ:

«Ադրբեջանը համենայդեպս դրանցից ոչ մեկը չի դրսևորում, ինչն էլ որոշակի պարբերությամբ սահմանային սրացումների է հանգեցնում»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ այսօր շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Արցախում արդեն նախանախընտրական մթնոլորտ է և սովորաբար ներքաղաքական զարգացումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է, ակնկալո՞ւմ են ադրբեջանական կողմի սադրանքներին, Տիգրան Աբրահամյանը դրական պատասխան է տվել՝ միանշանակ: Ընդ որում, նրա խոսքով, դա շատ կանխատեսելի է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից