Հասարակություն 

Այլասերվածներ միշտ էլ եղել են, բայց առաջին անգամն է, որ նրանք գրոհում են ԱԺ ամբիոնը

Այլասերվածներ միշտ էլ եղել են, բայց առաջին անգամն է, որ նրանք գրոհում են ԱԺ ամբիոնը: Սա վրդովեցնում է: Այս մասին Tert.am-ի եթերում հայտարարեց քաղաքացիներից մեկը, ով դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

«Ես չեմ կարող հասկանալ կապը ԼԳԲՏ-ի և ընտանեկան բռնության միջև: Ես 70 տարի ապրում եմ երկրագնդի վրա ու ընտանեկան բռնություն չեմ տեսել ու չեմ էլ լսել: Ի դեպ, ես մեծացել եմ բանվորական թաղամասում: Այդ բանը մեր ազգին հարիր չէ: Ես դեմ եմ, երբ որպես բռնություն են բնութագրում այն, որ երբեմն մարդն ապտակում է կնոջը կամ երեխային: Այդ երևույթը մեզ մոտ չկա ու չի էլ եղել»,-ասաց նա:

Քաղաքացին նշեց, որ կողմ է միասեռականների մեկուսացմանը, եթե դա հնարավոր է. «Դա էլ է անմարդկային, բայց ես դեմ չեմ: Թող առանձին տեղ տրամադրեն: Հիմա գալիս է այն վիճակը, երբ ես սարսափում եմ, որ իմ երեխան կարող է շփվել նման մարդկանց հետ, քանի որ նրանց ճակատին գրված չէ: Ես էլ երբ հանդիպում եմ, գարշանքի տպավորություն եմ ունենում: Բայց ես իմ կարծիքը չեմ հայտնում»

Նույն շարքից