Հասարակություն 

«Քյարթու գորիսեցի», «քյալ գորիսեցի», «բորդյուր». ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին. Ահազանգ՝ Գորիսից

Goris Today-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Այսօր՝ հուլիսի 31-ին, «Սյունյաց երկրի» խմբագրություն է զանգահարել Գորիս քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանը եւ խնդրել թերթի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տեղյակ պահել Մեխակավանի զորամասում ստեղծված վիճակի մասին:

Ըստ Մհեր Աղաջանյանի՝ 2019 թ. հուլիսի առաջին օրերին զորամասում տեղի ունեցած մի միջադեպից հետո (որի արդյունքում իր որդին տուժող է ճանաչվել) զորամասի հրամանատարությունը եւ մասնավորապես հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը շարունակաբար վիրավորում է իր որդուն՝ Ալեն Աղաջանյանին՝ նրան պարբերաբար անվանելով «քյարթու գորիսեցի», «քյալ գորիսեցի», «բորդյուր», «քացուս տակ կգցեմ» եւ այլն:

Որդուս արդեն զրկել են սերժանտի կոչումից, կարգապահական գումարտակ են ուղարկել, հիմա էլ այլ զորամաս են ուզում տեղափոխել:

Ծնողը հարցնում է՝ պարոն նախարար, մինչեւ ե՞րբ է որդիս հրամանատարության կողմից մնալու թիրախավորված, եւ վերջապես ի՞նչ է կատարվում այդ զորամասում:

Ծնողն ի վերջո խնդրում է. «Տվեք հնարավորություն, որ որդիս արժանապատվորեն իրականացնի իր քաղաքացիական ու սահմանադրական պարտքը:

Եթե իմ որդին իսկապես կարգ է խախտել, ապա օրենքով սահմանված ձեւով պատասխանատվության ենթարկեք եւ ոչ թե չհիմնավորված ու տղայական հետապնդումներ իրականացրեք»»:

Աղբյուրը՝ այստեղ

Նույն շարքից