Հայաստան 

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՌԴ-ի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը. Ս. Օհանյան. times.am

analitik.am

Այսօր «Ասպար արմս» խանութ սրահում կայացավ «Կոնցերն Կալաշնիկովի» սերվիս կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, «Ռուսաբառոն էքսպորտի» ներկայացուցիչ, ՌԴ-ի նախկին առաջին փոխնախարար, բանակի գեներալ Բելառուսովը, երկու երկների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է times.am-ը՝ իր խոսքում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Ես կարծում եմ, որ անցած տարի ստորագրված բոլոր համաձայնագրերը տալիս են մեծ կարևորություն մեր հարաբերություններում, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: կարծում եմ այս ամենը կծառայի մեր տարածաշրջանային անվտանգությանը և բոլոր այն խնդիրների կատարմանը, որ մենք իրականացնում են միասին»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նույն շարքից