Հայաստան 

Նալբանդյանն ու Ֆաբիուսը կքննարկեն ԼՂ հարցով եռակողմ հանդիպման կազմակերպման հարցեր

analitik.am

Հայաստանի արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին:


Քննարկվելիք հարցերի թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա զարգացումներն են: «Մայիսին Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ Նախագահը (Ֆրանսուա Օլանդ-խմբ.) հայ և ադրբեջանցի իր գործընկերներին առաջարկեց հանդիպում կազմակերպել Փարիզում քննարկելու հակամարտության հնարավոր լուծումները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այն կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի միջև քննարկվելիք թեմաներից մեկը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նախարարության մամուլի խոսնակը:

Նույն շարքից