Հայաստան 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի հայ-ղազախական հարաբերությունների ընդլայնմանը

analitik.am

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017ցուցահանդեսը Աստանայում անցկացնելուն սատարելու համար։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, փոխայցելությունների, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք վստահություն է հայտնվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Նույն շարքից