Հայաստան 

Հայաստանը հոժարակամ գնում է սանկցիաների ուղղությամբ. Ալեքսանդր Արզումանյան

analitik.am

Հայաստանը հոժարակամ գնում է սանկցիաների ուղղությամբ: «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության տարբերակների մասին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:


Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ին կարևորություն չի տալիս, կարևորում է սեպտեմբերի 3-ի որոշումը, երբ հետքայլը գրանցվեց, իսկ հոկտեմբերի 10-ը տեխնիկական, այդ գործընթացը թղթին տալու օրն է:



«Վստահ չեմ, որ Բելառուսի և Ղազախստանի գործընկերները կհասցնեն, և կարծում եմ, թե չի ստորագրվի: Էական չէ՝ հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ ԵՏՄ-ն, ու հայտարարություններից երևում է, որ ցանկություն չկա հետ կանգնելու այդ գործընթացից: Այնինչ այսօր ունենք լրիվ այլ իրավիճակ, քան նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին: ՌԴ-ն մեկուսացման մեջ է, գնալով դա խորանում է: Մենք այս իրավիճակում մտնում ենք ՄՄ, որը սանկցիաների է ենթարկվում: Մենք հոժարակամ գնում ենք սանկցիաների»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:


Նույն շարքից