Հայաստան 

Ֆինանսների նախարարը հանձնարարել է բացառել ցածր ռիսկային ՓՄՁ-ներում անհարկի հսկողական գործողությունները

analitik.am
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ստորագրել է հրաման՝ հանձնարարելով վերադաս հարկային մարմնի ստուգման իրավասություններ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և հարկային (տարածքային) տեսչությունների պետերին՝ վերապահված իրավասությունների շրջանակում վերահսկողություն իրականացնել բացառապես ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի տվյալներով բարձր ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ ձեռնպահ մնալով ցածր ռիսկային համարվող ՓՄՁ-ների մոտ որևէ անհարկի հսկողական գործողությունից: Նախարարը հանձնարարել է նաև ՓՄՁ-ների մոտ ծագած խնդիրներով առավելագույնս համագործակցել նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ՝ անմիջապես արձագանքելով և համապատասխան ընթացք տալով  ներկայացված բողոքներին:

 

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ իրենց մտահոգությունները: Վարչապետի հետ հանդիպումից հետո ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշել են, որ կառավարությունը ՓՄՁ-ների կողքին է, և որևէ մեկը չի ցանկանում, որպեսզի մեր երկրում ՓՄՁ փակվի: Նրանք հանդիպելու էին նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այնուհետև կրկին վարչապետին՝ քննարկումները շարունակելու համար:   

Նույն շարքից