«2013 թ.-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի X որոշման համաձայն Մ.Պ.-ն գնում է հողամաս և կադաստրում գրանցում իր սեփականության իրավունքը: Շատ շուտով պարզվում է, որ այդ հողամասը 10 տարուց ավելի պատշաճ կերպով տիրապետել է Է.Հ.-ն, որը շարունակաբար դիմել էր քաղաքապետարան իր տիրապետած հողամասը սեփականացնելու խնդրանքով, սակայն՝ ապարդյուն:
Է.Հ-ն բողոքում է նախկին քաղաքապետին և Տարոն Մարգարյանը (ուշադրություն) կայացնում է իր X որոշումն անվավեր ճանաչող Y որոշումը: Բայց արդեն դժգոհ է մնում հողամասի գնորդը և դիմում է դատարան:
Նախորդ քաղաքային իշխանություններն ազատում են իրենց գլուխը՝ ստեղծված խառնաշփոթը տեղափոխելով դատարան, իսկ երկու քաղաքացի Տարոն Մարգարյանի փնթի կառավարման պատճառով վիճում են 2013 թ.-ից մինչ օրս ու գալիս պատգամավորի մոտ ընդունելության»: